ТАЙНСТВА - ԽՈՐՀՈՒՐԴ

Думата „тайнство“ в библейския й смисъл означава проявлението на невидимите неща. Например при светото кръщене превръщането на кръщавания в християнин е тайнство и на практика действията, чрез които се извършва кръщенето са видимата страна за невидимата Божия благодат, която кръщаваният приема. Тайнствата винаги се правят за хората, за да може по този начин човекът да приеме Божията благословия.  Съответно без вяра не е възможно да се приеме тайнството.  Преди всяко тайнство човек трябва да се подготви да го приеме с чисто сърце.

Тайнствата имат много важна роля в живота на християните. Те са духовни ритуали , благодарение на които човек винаги да получава Божията благодат, ако живее според законите на духовния живот и с действията си показва, че Христовото евангелие е  духовна истина за него. По тази причина не е важно само да се знаят самите тайнствата, а трябва да се осъзнава тяхната важност в живота на човека.  Човек трябва винаги да поддържа високо нивото на своя духовен живот. Ако не изучаваме тайнствата в дълбочина, не бихме могли да усетим Божията благословия и милост.

Арменската апостолическа църква признава седем тайнства, които водят началото си от Иисус Христос и неговите ученици по Христовата воля. Това са: кръщене, миропомазване, изповед, причестяване, венчавка, маслосвет и ръкополагане. Още по времето на Иисус Христос се поставя началото на тайнствата на светото кръщене и светото причастие. Тайнствата биват еднократни и многократни, както и задължителни и незадължителни. Например, кръщението се извършва веднъж, докато редовното участие в тайнството причестяване е религиозно задължение на всеки християнин. Задължителните тайнства са: кръщение, миропомазване, изповед и причестяване – това са тайнствата, които всеки християнин следва да изпълни за спасението на душата си. Ръкополагането, венчавката и маслосвета са незадължителни тайнства, които се извършват върху определени лица с конкретна цел – при придобиването на духовен сан, при сключване на брак или с цел измолването на Божията благодат върху тежко болен.

За да бъде прието тайнството от църквата, то трябва да бъде низпослано от Бога. Много е важно кой извършва тайнството. Всички тайнства задължително трябва да се извършват от ръкоположени свещеници, които са получили Божията благодат и имат право да ги извършват. Има тайнства, които свещеникът или ръкоположения духовник не могат да извършва, например ръкополагането не може да се извършва от свещеник, а от духовник с по-висок сан – най-малко епископ.


ԽՈՐՀՈՒՐԴ

Ի՞նչ է նշանակում խորհուրդ

Հայաստանեաց Առաքելական սուրբ եկեղեցու յոթ խորհուրդները

Սիրելի հավատացյալներ, այս անգամ ցանկանում ենք խոսել Հայ Առաքելական Ս. Եկեղեցու  խորհուրդների մասին, փորձենք հասկանալ թե Ի՞նչ է նշանակում խորհուրդ, ինչպես  պետք է ընբռնենք խորհուրդի իմաստը, որն է խորհուրդի նպատակը և մեր եկեղեցին քանի խորհուրդ է ընդունում: «Խորհուրդ» բառը կրոնական և աստվածաբանական իմաստով, նշանակում է անտեսանելի բաների հայտնություն. ինչպես օրինակ` Մկրտության մեջ մկրտվողի քրիստոնյա դառնալը խորհուրդ է, ծածուկ մի բան, և այն ծեսն ու արարողությունը, որով կատարվում է Մկրտությունը, այսինքն  տեսանելի նշանների միջոցով Աստծո անտեսանելի շնորհների հայտնություն,  oրինակ քահանան մյուռոնով օծում է մկրտվողին, որը տեսանելի նշանն է, և այդ ընթացքում մարդն ստանում է Աստծո շնորհը, որը անտեսանելին է: Այն մարդու նման տեսանելի է և անտեսանելի, այնպես ինչպես տեսնում ենք մարդու մարմինը, բայց հոգին չենք կարողանում տեսնել: Հետևաբար, խորհուրդ նշանակում է ոչ միայն ծածուկ մի բան, այլ նաև դրա արտահայտության արտաքին ձևերն ու կերպերը կամ արարողություններն ու ծեսերը: Խորհուրդները միշտ կատարվում են մարդկանց համար, որպեսզի դրանց միջոցով մարդը ստանա Աստծո օրհնությունն ու շնորրհները, հետևաբար մարդը խորհուրդին պետք է մոտենա միայն հավատքով և երկյուղածությամբ, քանզի քրիստոնեական սուրբ կրոնը, ինչպես տեսանք, ինքնին հիմնված է հավատքի վրա: Խորհուրդի ժամանակ մարդն ստանում է վերածնունդի, արդարացման և սրբագործման շնորհներ: Հետևաբար, առանց հավատքի և առանց երկյուղած նկարագրի անհնար է ընդունել խորհուրդը: Յուրաքանչյուր խորհուրդ կատարելուց առաջ մարդ պետք է հատուկ իրեն պատրաստի խորհուրդը արժանիորեն ընդունելու համար, օրինակ հաղորդություն ստանալուց առաջ մարդը պետք է գոնե առավոտից մինչև կեսօր` պատարագի ավարտը, ծոմ պահի, այսինքն ոչինչ չուտի:

Խորհուրդները շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն քրիստոնյայի կյանքում, դրանք հոգևոր ազդակներ ու միջոցներ են, որպեսզի մարդը միշտ աստվածային շնորհի մեջ լինի, ապրի հոգևոր կյանքի բարձրության վրա և գործերով` ցույց տալու, թե Հիսուս Քրիստոսով ավետարանված փրկությունը հոգևոր իրականություն է դարձել հավատացյալների համար իրենց հավատքի և կյանքի մեջ: Այս ըմբռնումով պետք է դիտել խորհուրդները: Այս պատճառով ոչ միայն կարևոր է գիտենալ խորհուրդների աստվածաբանական նշանակությունը, այլ նաև պետք է գիտակցել մարդու կյանքում և կենցաղում դրանց կարևորությունը: Մարդը միշտ պետք է բարձր պահի նրանց կրոնական ու հոգևոր իմաստը, նրանց բարոյագիտական գեղեցկությունը: Եթե երկյուղածությամբ և այսպիսի բարձր գիտակցությամբ չսերտենք խորհուրդները, չենք կարող զգալ աստվածային օրհնությունն ու շնորհը մեզ վրա:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է յոթ խորհուրդներ, որոնք հաստատվել, սկիզբ են առել մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրաաշակերտների կողմից Քրիստոսի հրահանգով, դրանք են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ, կարգ հիվանդաց և ձեռնադրություն: Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված են մկրտության և հաղորդության խորհուրդները: Խորհուրդները լինում են էական և հիմնական, կրկնելի և անկրկնելի, բոլոր քրիստոնյաների համար պարտադիր է մկրտության, դրոշմի, ապաշխարության և հաղորդության խորհուրդները, իսկ պսակն ու ձեռնադրությունը դրանք կամավորեն: Անկրկնելի մկրտությունը, դրոշմը և ձեռնադրությունը, որոնք ամեն մարդու համար մեկ անգամ են կատարվում, այսինքն մարդը մեկ անգամ է մկրտվում, իսկ մնացածը կրկնելի խորհուրդներ են: Խորհուրդը որպեսզի եկեղեցու համար ընդունելի լինի պետք է ունենա աստվածային ծագում, արտաքին տեսանելի նշաններ և փոխանցի Աստծո անտեսանելի շնորհները: Շատ կարևոր է թե ով է կատարում խորհուրդը, բոլոր խորհուրդները անպայման պետք է կատարի օծված հոգևորականը՝ քահանան, ով Աստծուց ստացել է շնորհներ և իրավունք ունի խորհուրդներ կատարելու, և այն խորհուրդները որոնք քահանան կամ օծված հոգևորականը չի կատարել դրանք վավերական չեն, իհարկե կան նաև խորհուրդներ օրինակ ձեռնադրությունը, որը քահանան չի կարող կատարել դա ավելի բարձր օծում ունեցող հոգևորականը Եպիսկոպոսը,, պետք է կատարի: